ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ

Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ
09.10.2025 | 13:54

ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել: Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ:

Տեր Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն

Դիտվել է՝ 3359

Մեկնաբանություններ